կարևոր
3768 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 17:34

Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահները նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին․ հղված նամակը թվագրված է հունիսի 22-ով

Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահները նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին․ հղված նամակը թվագրված է հունիսի 22-ով

Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը օրերս համատեղ նամակ էին հղել Հայաստանի վարչապետին՝ շնորհակալություն հայտնելով Եվրոպայի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքի համար:

«Եվրամիությունը եւ Հայաստանն օգտվում են այն հնարավորությունից, որ կարողացել են սերտ հարաբերություններ հաստատել Արեւելյան գործընկերության ու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Եվրամիությունը եւ Հայաստանը դա արել են երկու կողմերի համար ընդհանուր այնպիսի ուժեղ արժեքների հիման վրա, որոնց թվում են ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: Մենք Ձեզ խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունն այս ամուր հիմքերի վրա»,-ասված է եվրոպացի դիվանագետների նամակում: Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակից yerkirmedia.am-ին տեղեկացրել են, որ նամակը պաշտոնապես թվագրված է հունիսի 22-ով: Մինչդեռ, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նամակի թարգմանությունն այսօր են տրամադրել:

Այն հրապարկվելուց հետո, իշխանական պատգամավորներն ակտիվ տարածում են նամակը՝ տպավորություն ստեղծելով, թե պաշտոնական Բրյուսելը ողջունել է վերջին երկու օրերին Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գործողությունները: