կարևոր
1194 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 17:15

ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված է 3 պատգամավոր և 1 անձ՝ աշխատակազմից

ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված է 3 պատգամավոր և 1 անձ՝ աշխատակազմից

ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը երեքն է, 1 հաստատված դեպք կա նաև աշխատակազմում: Այս մասին հայտնել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը:

«Ունենք 3 հաստատված դեպք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը և ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը»,-ասաց Մինասյանը:

Թեստ է հանձնել «Իմ քայլը»-ից Ծովինար Վարդանյանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թեստ չի հանձնել: 

Մինասյանը հստակ չկարողացավ ասել, թե ովքեր թեստ կհանձնեն, կորոշվի՝ ըստ բժշկի ցուցման: ԱԺ աշխատակազմում դեպքի հաստատումից արդեն բավականին ժամանակ է անցել, իսկ մեկ հոգի, որը կոնտակտավոր է, պետք է թեստ հանձնի: