կարևոր
1904 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-24 17:09

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ողջունել է ֆրանսիացի բժիշկների երկրորդ պատվիրակության ժամանումը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ողջունել է ֆրանսիացի բժիշկների երկրորդ պատվիրակության ժամանումը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի կառավարության կողմից ֆինանսավորված ֆրանսիացի բժիշկների առաքելության ժամանման վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք Ֆրանսիայի դեսպանատան տարածած հաղորդագրությունը․

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է հունիսի 23-ին ֆրանսիացի տասը բժիշկների երկրորդ պատվիրակության ժամանումը Երևան: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի կողմից ֆինանսավորված այս առաքելությունը կշարունակի վերջին 10 օրերի ընթացքում հայ մասնագետների կողքին եղած նախորդ խմբի սկսած աշխատանքը: Երկրորդ խումբը հայ գործընկերներին կաջակցի առաջիկա 10 օրերի ընթացքում: Համաճարակի պիկի հետ բախված Հայաստանի հիվանդանոցներին այս օգնությամբ բացվում է առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության նոր փուլ»։