կարևոր
2018 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 16:47

ՍԴ դատավորներս խիստ մտահոգված ենք ՍԴ-ին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ․ հայտարարություն

ՍԴ դատավորներս խիստ մտահոգված ենք ՍԴ-ին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ․ հայտարարություն

ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել․

«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։

Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը։

Հրայր Թովմասյան
Ալվինա Գյուլումյան
Ֆելիքս Թոխյան
Արաիկ Թունյան
Աշոտ Խաչատրյան
Հրանտ Նազարյան
Արևիկ Պետրոսյան»։