12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Սիրիական բանակի հրամանատարը հայտարարություն է տարածել՝ Իսրայելի զինված ուժերի կողմից Համայի գավառի երկու քաղաքներում սիրիական դիրքերը գրոհելու մասին: Այս մասին փոխանցում է ՌԻԱ-ն:
«Ժամը 00:45-ին Իսրայելը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ օգտագործելով օդուժ և գրոհելով Սալամիայի և Սաբբուրի մեր մի քանի թիրախների վրա Համայի գավառում»,- ասվում է հայտարարությունում:
Հարձակումը կասեցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, որոնք գնդակոծել են մեծ թվով հրթիռներ: «Կորուստները միայն նյութական են»,- նշել են սիրիացի զինվորները: