կարևոր
3708 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 16:26

Ի՞նչ դիտել այսօր․ «Երկիր մեդիան» առաջարկում է լավագույն ֆիլմերի ընտրանուց «Սիրելի Ֆրենկի»  գեղարվեստական ֆիլմը

 «Երկիր մեդիան» այսօր՝ հունիսի 24-ին, առաջարկում է դիտել «Սիրելի Ֆրենկի» (Дорогой Фрэнки) գեղարվեստական ֆիլմը։

Այն նկարահանվել է 2004 թվականին և արժանացել «Մոնրեալի» և «Սիեթլի» միջազգային կինոփառատոների մրցանակների:

Ֆիլմն իննամյա Ֆրենկի մասին է։

Լիզին իր մոր՝ Նելլիի եւ իննամյա որդու՝ Ֆրենկի հետ մշտապես տեղից տեղ է տեղափոխվում, որպեսզի թաքնվի նախկին ամուսնուց՝ Դեյվիից։ Նրանց վերջին կանգառը Շոտլանդիայի Գրինոկ քաղաքն է։ Լիզին, որդու համար, երկար տարիներ պահպանում է առասպելն այն մասին, որ երեխայի հայրը նավաստի է, ով ծառայում է «Աքրա» նավի վրա։ Այդ նպատակով նա պարբերաբար Ֆրենկիին գրում է նամակներ Դեյվի անունից։ Անսպասելիորեն Լիզին իմանում է, որ «Աքրա» նավը մի քանի օրից ժամանում է տեղի նավահանգիստ և ստիպված է լինում վարձել անծանոթի, որը կկատարի Ֆրանկիի հոր դերը․․․

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։