12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որի ինքնազգոցողությունը վատացել էր ԱԺ հունիսի 24-ի արտահերթ նիստում, արդեն լավ է: Աբրահամյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ես արդեն ավելի լավ եմ զգում, շնորհակալ եմ շատ բոլորիդ եւ ներողություն եմ խնդրում անհանգստություն պատճառելու համար»,-գրել է պատգամավորը:
Ազգային ժողովի հունիսի 24-ի նիստն առավոտյան ընդմիջվել էր 25 րոպեով, պատգամավորի ինքնազգացողությունը վատացել էր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորել էր կանչել բուժաշխատողին: