23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Երևանի ավագանին հունիսի 24-ին տեղի ունեցող 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստին որոշեց Դավիթ Բեկի փողոցի հ.223/3 և Նորքի այգիներ փողոցի հ.252 հասցեների հարևանությամբ հողամասերը տրամադրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Այդ հարցով Երևանի քաղաքապետարանին է դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կակոսյանը: Նախատեսվում է կառուցել տրանսֆորմատորային ենթակայան:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Գարեգին Խաչատրյանը նշեց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը տրամադրման նպատակով քննարկվող Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի հ.223/3 և Նորքի այգիներ փողոցի հ.252 հասցեների հարևանությամբ գտնվող 20-ական քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները «բնակավայրերի» կատեգորիայի հողերից փոխադրել «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նշանակության հողերի կատեգորիա։
«Նկատի ունենալով, որ Հողային օրենսգրքի 6-րդ և 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ էլեկտրաենթակայանի զբաղեցրած հողամասը նախատեսված է էներգետիկայի օբյեկտների նշանակության հողամասերի կազմում, ապա անհրաժեշտություն է առաջացել քննարկվող հողամասերի նպատակային նշանակությունները դասակարգել «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նշանակության հողերի կատեգորիայի: Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը հավանության է արժանացել ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ ստեղծված բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում և վերջինիս կողմից 2020 թվականի մայիսի 6-ին տրվել է դրական եզրակացություն»,- նշեց Խաչատրյանը:
Որոշումն ընդունվեց 40 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով: