05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Բուլղարիայի կառավարությունը մինչև հուլիսի 15-ը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը, հաղորդում է РИА Новости-ն։
Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգումը չի նշանակում երկրում նոր սահմանափակումներ: Առայժմ ուժի մեջ կլինեն այն միջոցները, որոնք կիրառվում են հիմա:
Օրեր առաջ, երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված, իշխանությունները որոշեցին նորից մտցնել փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանը: Դրանից բացի, երկրում կարանտին է սահմանված այն մարդկանց համար, որոնք կոնկրետ երկրներից գալիս են Բուլղարիա:
Վերջին տվյալներով երկրում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 4 հազար 114 դեպք, մահացել է 208 մարդ: Ապաքինվել է 2 հազար 200 քաղաքացի: