05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր ազատամարտիկ Սերգեյ Ամիյանի հիշատակը հավերժացնող կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատար Վաչագան Իշխանյանի ջոկատում փառավոր մարտական ուղի անցած և 1992թ.-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսի հիշատակին, նրա ընտանիքի անդամների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ ծաղիկներ խոնարհել Սերգեյ Ամիյանի կիսանդրու պատվանդանին: