18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Երևանի ավագանին հունիսի 24-ին, 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ ընդունեց Նուբարաշենի գոտիավորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը:
«Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Օհանյանը նշեց, որ նախագծով պետք է հաշվի առնվեն Երևան քաղաքի 2006-2020թթ. գլխավոր հատակագծում ներառված հիմնական դրույթները:
«Այդ ամենի հետ մեկտեղ պետք է մշակվի նաև Երևանի 2020-2030թթ. գլխավոր հատակագծի կազմի մեջ 2020 թվականին առաջնահերթ Նուբարաշենի վարչական տարածքի հատվածը՝ Նուբարաշեն վարչական շրջանի տարածքի գոտիավորման նախագծի մշակմանը զուգահեռ՝ ներառելով գլխավոր հատակագծի դրույթները: Ինչպես նաև պետք է հաշվի առնվեն հաստատված և գործող քաղաքաշինական ծրագրային այլ փաստաթղթերում և հողօգտագործման սխեմաներում ընդգրկված դրույթները»,- նշեց Օհանյանը:
Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է մշակել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի գոտիավորման նախագիծը, որը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է և որով կսահմանվեն նշված տարածքների փաստացի և հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները` վարչական շրջանի ամբողջ տարածքում կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակով:
Որոշումն ընդունվեց 35 «կողմ», 3 «դեմ» և 6 «ձեռնպահ» ձայներով:
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 1 724 հա, բնակչությունը 9 900 մարդ (2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ):