կարևոր
1566 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 15:44

Երևանում շրջիկ առևտրի կետերը հատուկ տարածք տեղափոխելու համար կգանձվի 30 հազար դրամ

Երևանում շրջիկ առևտրի կետերը հատուկ տարածք տեղափոխելու համար կգանձվի 30 հազար դրամ

Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ին ընթացող 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ որոշվեց շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու համար գանձել 30 000 ՀՀ դրամ: Այս մասին նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետարանի աշխտակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

«Տվյալ նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունում անցել է պետական փորձաքննություն, ստացել դրական եզրակացություն: Գերատեսչության կողմից ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ, որոնք հաշվի են առնվել նախագիծը մշակելիս: Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ տեսուչը պետք է կազմի արձանագրություն, իսկ կրկնօրինակը կհանձնվի կամ կուղարկի շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ շահագործողին: Վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում այն կուղարկվի նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաև համապատասխան հայտարարություն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am կայքում»,- նշեց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ հատուկ տարածքում շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվելու է վճար` յուրաքանչյուր ժամի համար 100 ՀՀ դրամի չափով, յուրաքանչյուր օրվա համար 1000 ՀՀ դրամի չափով:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը Սաֆարյանին հարցրեց՝ արդյոք շրջիկ առևտրի կետերի արտաքին տեսքին ուշադրություն դարձվելո՞ւ է, թե ոչ:

 «Արտաքին տեսքի և գովազդի հետ կապված շրջիկ առևտրի կետերի սեփականատերերը նախապես պետք է համաձայնեցնեն Երևան քաղաքապետարանի հետ: Դիմելուց հետո՝ արտաքին գովազդի վարչությունը կտա եզրակացություն»,- ասաց Սաֆարյանը:

Հարակից զեկուցող Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 41 կողմ ձայնով:

Երևան քաղաքի ավագանին նիստի ժամանակ նաև սահմանել է մայրաքաղաքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջներըպայմաններըժամկետներըշրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերըդրանց տրամադրման (հատկացմանկարգըպայմանները և գործունեության իրականացման ժամերը: