12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի ոստիկանությունը բռնել է մայրուղու վրա քայլող ալիգատորին։ Ճանապարհով երթևեկող վարորդներն ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ սողունի են հանդիպել մայրուղով անցնելիս։ Այս մասին հաղորդում է UPI-ը։
Ոստիկանությունը դիմել է նաև կենդանիների պաշտպանության ծառայության ներկայացուցիչներին, որոնց օգնությամբ «վնասազերծել են» հսկա սողունին։
«Այն վայրը, որտեղ նկատվել է ալիգատորը, շրջապատվել է ոստիկանության կողմից: Կարճ ժամանակ անց նրան բռնել են: Տուժածներ չկան»,- հայտնել են տեղի ոստիկանական բաժանմունքից: