կարևոր
1140 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 13:23

Իրանի կողմից բացված կրակից թուրք զինծառայող է զոհվել

Իրանի կողմից բացված կրակից թուրք զինծառայող է զոհվել

Թուրք-իրանական սահմանին Իրանի կողմից բացված կրակի հետևանքով թուրքական բանակի զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Ermenihaber-ը։

Հայտարարության համաձայն՝ զինծառայող Ռեջեփ Դուրանը վիրավորվել է հունիսի 23-ին Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում պահակապարեկային ծառայություն իրականացնելիս։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։