08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Միայն այլ երկրների հետ Ռուսաստանը կկարողանա պաշտպանել աշխարհը նոր սպառնալիքներից։ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն։
«Մենք ուրախ ենք ողջունել մեր ընկերներին, հյուրերին տարբեր երկրներից, ովքեր եկել են Մոսկվա՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են խաղաղությունը մոլորակի վրա: Մենք երբեք չենք մոռանա մեր դաշնակիցների ներդրումը հաղթանակին»,- նշել է Պուտինը։
Նախագահի խոսքով՝ այս ճգնաժամային փուլերում ավելի սուր է զգացվում ամենամեծ արժեքը՝ մարդը, իր երազանքներով, ուրախություններով, հույսերով։
«Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է ամրապնդել բարեկամությունը, ժողովուրդների միջև վստահությունը և առավելագույնս բաց ենք երկխոսության և համագործակցության միջազգային օրակարգի արդիական խնդիրների մասով: Դրանց թվում է ընդհանուր անվտանգության հուսալի համակարգի ստեղծումը, որն արագորեն փոխվող աշխարհին անհրաժեշտ է: Միայն միասին մենք կարող ենք պաշտպանել աշխարհը նոր վտանգավոր վիրուսներից»,-ասել է Պուտինը։