կարևոր
1398 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 12:33

Միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը. ՌԴ նախագահ

Միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը. ՌԴ նախագահ

Ռուս ժողովուրդը միշտ կհիշի, որ խորհրդային ժողովուրդը ջախջախեց նացիզմը։ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն։

«Մենք միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը: Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների տարբեր ազգությունների միլիոնավոր մարդիկ»,-ասել է Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ:

ՌԴ նախագահը նշել է, որ առաջնագծում և թիկունքում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակում նրանք պայքարել են և  աշխատել քաջության ու միասնության օրենքների համաձայն: