կարևոր
489 դիտում, 9 ամիս առաջ --> 2020-06-24 12:25

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աշտարակում դիմակներ է բաժանել քաղաքացիներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աշտարակում դիմակներ է բաժանել քաղաքացիներին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը շրջել են մարզկենտրոն Աշտարակում։ Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից։

ՀՀ փոխվարչապետը, Արագածոտնի մարզպետն ու Աշտարակի քաղաքապետը բազմաբնակարան շենքերի բակերում, խանութներում, պուրակներում, քաղաքային զբոսայգում, փողոցում անցորդներին դիմակներ են բաժանել և խնդրել անպայման կրել դրանք:

Շնորհակալություն հայտնելով դիմակ կրող քաղաքացիներին, չկրողներին բարեկամաբար խորհուրդ տալով դիմակ օգտագործել՝ առաջարկել են, որ նրանք իրենց հերթին խրախուսեն դիմակ կրելը և հորդորեն շրջապատին ևս կրել դիմակ։