05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«COVID-19-ը հաստատվել է նաև Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացու մոտ: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 7-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 110:
Միևնույն ժամանակ, 12 անձ առողջացել է: Առողջացման դեպքերի թիվը 77 է:
Մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1724 է»։