կարևոր
1354 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 10:46

Դադարել են ԱՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանի լիազորությունները

Դադարել են ԱՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանի լիազորությունները

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 24-ին ստորագրել է արձանագրություն՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Հովիկ Ջիվայանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Հովիկ Ջիվանյանի հրաժարականի մասին հայտարարությամբ: