կարևոր
1860 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 10:40

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Վահե Ջիվանյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 18-ի ԲԴԽ-37-Ո-84 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վահե Ջիվանյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում։