կարևոր
2043 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-24 10:33

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք

Վրաստանում հունիսի 24-ի տվյալներով` վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք: Փետրվարի 26-ից առ այսօր երկրում կորոնավիրուսի վարակման 914 նոր դեպք է գրանցվել:

Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ չի փոխվել ապաքինվածների թիվը, շարունակում է մնալ 768:

Կարանտինի ռեժիմում է 2744, հատուկ վերահսկողության ներքո` 258 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից 14 մահ է գրանցվել: