կարևոր
1246 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-24 09:16

Ակտաու-Երևան չարտերային չվերթով Հայաստան է ուղևորվել 15 քաղաքացի

Ակտաու-Երևան չարտերային չվերթով Հայաստան է ուղևորվել 15 քաղաքացի

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հունիսի 24-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5054 չարտերային չվերթը:

«Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և Ղազախստանի, Ուզբեկստանի իշխանությունների աջակցությամբ, Ալմաթիում ՀՀ պատվավոր հյուպատոսության, Ղազախստանի Ակտաու, Շիմքենտ քաղաքների, Ակմոլայի մարզի և Ուզբեկստանի հայկական համայնքային կառույցների օժանդակությամբ ևս 13 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդից տարահանված 2 քաղաքացի, ինչպես նաև ՂՀ 2 քաղաքացի մեկնում է ՀՀ:

Նշյալ 15 քաղաքացիների թվում չարտերային չվերթով 2 զորակոչիկ է վերադառնում ՀՀ։

Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվում են ինքնամեկուսացման վայրեր:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»։