կարևոր
1108 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 23:37

Չորրորդ զորամիավորումում հավաք-խորհրդակցություն է անցկացվել

Չորրորդ զորամիավորումում հավաք-խորհրդակցություն է անցկացվել

 Չորրորդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ հունիսի 22-ին անցկացվել է ենթակա զորամասերի հրամանատարների հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացվել են առաջադրված խնդիրների լուծման հրամանատարական որոշումները, հաշվի առնելով զորամասերի հնարավորությունները՝ առաջարկվել են  աշխատանքային նոր ուղղություններ։ Զորամիավորման հրամանատարն առանձնացրել է բացթողումները, հանձնարարականներ տվել դրանց շտկման ու առկա խնդիրների լուծման վերաբերյալ։