29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Դաշտային պայմաններում անձնակազմի մասնագիտական կարողությունների և գործնական հմտությունների զարգացման նպատակով 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կիրառելով քողարկման և հետախուզական հնարքներ՝ զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները: