24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հույս ունեմ, որ Էդմոն Մարուքյանը գիտակցում է իրավիճակի լրջությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Արա Վարդանյանը:
«Խորհուրդ Էդմոն Մարուքյանին
Քաղաքականությունը կեղտոտ խաղերի համադրություն է, որում դու որպես անձ, քաղաքական ուժ պետք է կարողանաս մնալ մաքուր։ Ռեալ պոլիտիկում դա իրոք շատ բարդ է և պահանջում է լուրջ կամային հատկություններ և ամենակարևորը` անձնական անկախություն»։
Վարդանյանն անդրադարձել է «Լուսավոր Հայաստանի» հայտարարությանն առ այն, որ վաղը նրանց կտեղեկացնեն ՍՍԴ դիմելու վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին և նշել՝ սա նշանակում է, որ սա իրականում դաշտում գործող գլխավոր խաղացողներին բանակցություններ սկսելու մեսիջ է։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը սկզբում կփորձի վախեցնել, բայց քիչ անց կհասկանա, որ վիճակը լուրջ է և միայն վախով նա որևէ ձև չունի Մարուքյանին համոզել զերծ մնալ այս պրոցեսից։
«Որպես առևտրի առարկա կարող են դիտարկվել պաշտոններ, կամ այլ խրախուսումներ։ Մյուս կողմից կա ԲՀԿ-ը, որը չի կարող խոստանալ պաշտոններ, այլ կարող է միայն ապագայի մասին խոսելով՝ խոստանալ համագործակցության ինչ որ ձևաչափեր»,- նշել է նա և խորհուրդ տվել Մարուքյանին հարց տալ իրեն․ «Ի՞նչ Հայաստանում է ինքը ցանկանում մեծացնել իր երեխաներին. Նիկոլի միապետությունո՞ւմ, թե՞ Ազատ և Անկախ Հայաստանում։ Որոշումն միայն իրենն է»։
Վարդանյանի դիտարկմամբ՝ պահի գայթակղությունն իրոք մեծ է, շատ քաղաքական միավորներ կերազեին հայտնվել նման վիճակում և լուծել իրենց նեղանձնային բազում խնդիրներ․ «Բայց այս անգամ հարցի տակ է իր իսկ երկրի ապագան։ Հույս ունեմ, որ Էդմոնը գիտակցում է իրավիճակի լրջությունը և ճիշտ որոշում կկայացնի...»,-գրել է նա: