կարևոր
1275 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-23 23:03

Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Մեքսիկայի հարավային Օահակո նահանգի ղեկավարը հայտնել է, որ ուժեղ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վնասվածքներ ստացել: Այս մասին նահանգապետ Ալեխանդրո Մուրատն ասել է Canal 6-ի հետ զրույցում. գրում է ՌԻԱ Նովոստին:

«Վնասվել է Ուատուլկոյի հիվանդանոցը, հիվանդներին տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել: Համաձայն նախնական տեղեկության, հիվանդանոցի դիմային մասին փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, մեկ հոգի էլ վնասվածք է ստացել»,- ասել է նահանգապետը:

Հունիսի 23-ին Մեքսիկայի հարավում 7,1-7,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: