կարևոր
2050 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 21:38

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի վարակի տարածման տեմպը զսպելը համարում է համաշխարհային խնդիր

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի վարակի տարածման տեմպը զսպելը համարում է համաշխարհային խնդիր

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համաշխարհային խնդիր է համարում կորոնավիրուսի վարակի տարածման տեմպը զսպելը: Այս մասին Թորոսյանն ասաց հունիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Վարակիչ հիվադությունները զսպելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն հիվանդությունները, որոնք տարածվում են հաճախ առանց սիմպտոմների: Սա համաշխարհային խնդիր է, որի դեմ պետք է պայքարեն բոլորն ու բոլորը ներդրում ունենան զսպան մեջ»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ զսպող մեխանիզմներն արդյունավետ են, սակայն պետք է հանրությունը գիտակցի, որ կանոնների պահպանմամբ հնարավոր է կանխել վարակի տարածումը:

Հայաստանում հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 006 դեպք, որոնցից 10 144-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 364  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 98 117 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 372: Արձանագրվել է մահվան ևս 126 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: