726 դիտում, 2020.06.23 21:26

Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

2005 թվականին Ժնեւում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով 1930թ. Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:

Մարդուց մարդուն արյան փոխներարկում առաջին անգամ կատարվեց 1819թ. Անգլիայում: Ներկայումս արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման եւ արյունաբանության ոլորտներում: Հաճախ արյան բաղադրամասի ժամանակին իրականացված փոխներարկումը մարդկային կյանք է փրկում: Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը:

Մանրամասները՝ տեսանյութում: