29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
2005 թվականին Ժնեւում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով 1930թ. Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:
Մարդուց մարդուն արյան փոխներարկում առաջին անգամ կատարվեց 1819թ. Անգլիայում: Ներկայումս արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման եւ արյունաբանության ոլորտներում: Հաճախ արյան բաղադրամասի ժամանակին իրականացված փոխներարկումը մարդկային կյանք է փրկում: Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը:
Մանրամասները՝ տեսանյութում: