կարևոր
1414 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 21:07

Մոլդովան երկարաձգել է կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը

Մոլդովան երկարաձգել է կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը

Մոլդովայի իշխանությունները երկարաձգել են կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ժամկետը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի կառավարության լրատվական ծառայությանը:

Մոլդովայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 15-ը: Երկրում բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դիմակ կրելը քաղաքային տրանսպորտում և հասարակական փակ տարածքներում:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Մոլդովայում 14 հազար 714 է: Վարակի հետևանքով մահացել է 490 մարդ: