կարևոր
1333 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 20:23

Առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու այս մարտահրավերից. Արսեն Թորոսյան

Առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու այս մարտահրավերից. Արսեն Թորոսյան

 ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահ է, որ Հայաստանի առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարից: Այս մասին Թորոսյանն ասել է հունիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այս ծանր իրավիճակը կլինի առիթ առողջապահական համակարգի զարգացման համար: Հիմա մեծացվում են առողջապահական հզորությունները, որոնք հետագայում օգտագործվելու են այլ հիվանդությունների դեմ պայքարի համար: Առողջապահական համակարգն ավելի ուժեղացած է դուրս գալու այս մարտահրավերից, չնայած որ դրա մեջ դրվելու են մարդկային կյանքեր, ճակատագրեր, մարդկային էներգիա և ժամանակ»,- ասել է Թորոսյանը:

Հայաստանում հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 006 դեպք, որոնցից 10 144-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 364  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 98 117 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 372: Արձանագրվել է մահվան ևս 126 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: