12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հունիսի 24-ին «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում ասուլիս կտա՝ վերջին իրավաքաղաքական գործընթացների եւ իրենց ձեռնարկելիք քայլերի վերաբերյալ:
Մինչ այս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել՝ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության վերաբերյալ խորհրդարանի ընդունած օրենքների սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՍԴ դիմելու համար: ԲՀԿ-ին ընդամենը 2 ստորագրություն է պակասում, ուստի գործընթացին միանալու կոչով Լուսավոր Հայաստանին են դիմել:
Էդմոն Մարուքյանն էլ, ի պատասխան, պարզաբանել է, որ ըստ Սահմանադրության՝ պատգամավորները սահմանադրական փոփոխությունների մասին օրենքները վիճարկելու հարցով Սահմանդրական դատարան դիմելու իրավունք չունեն, եւ նման հնարավորություն միայն հանրապետության նախագահն ունի: «Շարունակում ենք քննարկումները ԲՀԿ-ի գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ», - նշել է Մարուքյանը: Երեւանի՝ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն էլ հայտարարել է, որ ԲՀԿ-ի դիմումը դեռ չեն ստացել: «Սպասում ենք դիմումին` կից 26 ստորագրություններով» - նշել է Խաժակյանը: