կարևոր
1560 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-23 22:15

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 3 542 կազմակերպության գործունեություն

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 3 542  կազմակերպության գործունեություն

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 22-ի  դրությամբ, կայացվել է 3 542  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է 34 271 ստուգում, որից միայն 952-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։