կարևոր
1965 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-23 19:05

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանը նախագահին և նրա ընտանիքին մաղթել է նաև քաջառողջություն և երջանկություն: