կարևոր
1750 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-23 18:53

Նախագահ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը

Նախագահ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Թուրքմենստանի նախագահը մասնավորապես նշել է․ «Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարօրություն, ինչպես նաև հաջողություններ՝ Հայաստանի բարեկամ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր բոլոր նախաձեռնություններում և ձեռնարկներում»։