կարևոր
840 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-23 18:37

Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը հայտարարել է 20.7 մլրդ դոլարի էներգետիկ գործարքի մասին

Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը հայտարարել է 20.7 մլրդ դոլարի էներգետիկ գործարքի մասին

Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը (ADNOC) հունիսի 23-ին հայտարարել է, որ պայմանագիր է կնքել ենթակառուցվածքների ոլորտում աշխարհի առաջատար ներդրողների և օպերատորների, ինքնիշխան հարստության և կենսաթոշակային հիմնադրամների հետ: Նոր գործարքի մասին հաղորդում է Emirates News Agency-ն:

Ներդրողների շարքերում են` Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցությունը, Brookfield Asset Management-ը, Սինգապուրի ինքնիշխան հարստության հիմնադրամը, Օնտարիոյի ուսուցիչների կենսաթոշակային խորհուրդը և այլ հիմնադրամներ ու կազմակերպություններ:

Գործարքի նորարար կառուցվածքը ADNOC-ին թույլ է տալիս շոշափել գլոբալ ինստիտուցիոնալ ներդրումային կապիտալի նոր ուղիներ՝ միևնույն ժամանակ պահպանելով ներդրումների մաս կազմող ակտիվների նկատմամբ լիակատար գործառնական հսկողությունը:

Գործարքը ADNOC-ին և դրա ենթակա կազմակերպություններին կբերի ավելի քան 10 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ: 

ADNOC-ի գործընկերների համար այս գործարքը եզակի հնարավորություն է հանդիսանում ներդրումներ կատարել ցածր ռիսկային պրոֆիլ ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների ակտիվներում, որոնց արդյունքում ստացվում են կայուն դրամական հոսքեր: ADNOC-ի ղեկավար Ահմադ Սուլթան Ալ Ջաբերը համագործակցության առիթով նշել է. «Մենք ուրախ ենք, որ ևս մեկ անգամ համագործակցելու ենք աշխարհի առաջատար ենթակառուցվածքների որոշ ոլորտների և ինստիտուցիոնալ ներդրողների հետ: Այս հենակետային գործարքը ցույց է տալիս գլոբալ ներդրումային հանրության կողմից ADNOC-ի նկատմամբ վստահությունը և բացում է էական արժեքներ մեր խողովակաշարերի պորտֆոլիոյից՝ անցած տարի կայացած նավթամուղի ենթակառուցվածքների ներդրումային գործընկերությունից հետո»։

Արաբական Միացյալ Էմիրություններում առկա են բնական գազի աշխարհի վեցերորդ խոշորագույն պաշարները: ADNOC-ի էներգետիկ ռազմավարությունը նպատակ ունի բավարարել երկրի գազի պահանջարկը և աջակցել ԱՄԷ-ին` էներգետիկայի ոլորտում ինքնաբավության հասնելու համար: