12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանն առ այն, որ ապրիլին արձանագրել են, որ Հայաստանում փակվել է 71 471 աշխատատեղ։
«Ժողովուրդ ջան, փաստացի վարչապետը հաստատեց մեր այն փաստարկները, որ կտրուկ աճել է՝ գործազրկությունը (չնայած ես համոզված եմ, որ աշխատանք կորցրած քաղաքացիների թիվը ավելի շատ է քան 71 000-ը)։
Շատ հետաքրքիր տենդենց եմ նկատում․ քայլ առ քայլ, չցանկանալով, բայց իշխանավորները հաստատում են բոլոր մեր քննադատական թեզերը։
Կարծում եմ, որ ԲՀԿ-ի դիրքորոշման ճշմարտությունը հաստատելուց բացի, իշխանությունները պետք է դադարեցնեն իրենց կողմից իրականացվող սարնձարձակ քաղաքական հետապնդումները՝ մեր նկատմամբ։
Սակայն հաշվի առնելով նաև իշխանության ճափազանց «զգայուն ինքնասիրությունը», կարծում եմ, որ իրենք չեն ունենա այդքան համարձակություն կանգնեցնել ռեպրեսիվ գործողություների «մեքենան»,-գրել է նա։