կարևոր
1753 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 17:59

Փրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացու դին

Փրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացու դին

Հունիսի 23-ին, ժամը 15։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Երեք լճեր» կոչվող վայրում՝ լճակում, դի է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրից դուրս են բերել Ռայա Հ․-ի (ծնված 1976 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։