12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է նախագահին առընթեր մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին:
Արցախ Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 23-ին ընդունել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված նախագահին առընթեր մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում պարետատան կողմից իրականացվող աշխատանքները, առաջացող խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևոր և պահանջված է համարել նման ձևաչափով հանդիպումները, ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու հարցում միայն առողջապահության ոլորտի և պարետատան աշխատանքները բավարար չեն: «Առկա ռեսուրսները մոբիլիզացնելու և մեր հանրությանը հիմնավորված ազդակներ տալով կարող ենք հասնել դրական արդյունքների: Կարևորում եմ նմանօրինակ նախաձեռնություններն ու ուրախ եմ հանդիպման համար, որովհետև այս պայքարի շրջանակներում հանդիպումների և մտքերի փոխանակության ձևաչափը առանցքային նշանակություն ունի ճիշտ մոտեցումներ և ռազմավարություն որդեգրելու տեսանկյունից»,- նշել է պետական նախարարը:
Առանձին անդրադարձ է կատարվել արագ թեստերի արդյունավետության աստիճանին, մեկուսացման վայրերի պայմաններին, մեկուսացման պահանջը խստացնելու, կամավորներին անհրաժեշտ աշխատանքներում ներգրավվելու հարցերին: