կարևոր
844 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-23 17:31

Ջոկովիչը վարակվել է կորոնավիրուսով

Ջոկովիչը վարակվել է կորոնավիրուսով

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վարակված է կորոնավիրուսով:

Նախորդ շաբաթ Ջոկովիչը Խորվաթիայում մասնակցում էր մրցաշարի, որտեղ մասնակիցներից երկուսի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Սերբ թենիսիստը ևս թեստ է հանձնել, որը դրական է եղել: Բացի Նովակից, վարակված է նաև նրա կինը` Ելենան: Ջոկովիչի երեխաների մոտ թեստի պատասխանը բացասական է եղել:

33-ամյա Ջոկովիչը Մեծ սաղավարտի մրցաշարերի 17-ակի հաղթող է: Այժմ գլխավորում է ATP վարկանիշային աղյուսակը: