կարևոր
1244 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 16:38

Գերմանիայի գործարաններից մեկում ավելի քան 1500 մարդ կորոնավիրուսով է վարակվել

Գերմանիայի գործարաններից մեկում ավելի քան 1500 մարդ կորոնավիրուսով է վարակվել

Կորոնավիրուսի նոր բռնկում Գերմանիայում, որը համավարակը լավագույնս հաղթահարած երկրներից մեկն է համարվում: Երկրի ամենախիտ բնակեցված երկրամասի՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի իշխանությունները մտադիր են նորից խիստ սահմանափակումներ մտցնել Գյուտերսլոյում այն բանից հետո, երբ գործարաններից մեկում ավելի քան 1500 մարդ կորոնավիրուսով է վարակվել:

Կփակվեն մարզասրահները, կինոթատրոնները, սրճարանները: Իսկ բնակիչներն ընտանիքի անդամներից բացի կարող են շփվել միայն մեկ մարդու հետ: Մայիսին սահմանափակումներ զգալիորեն մեղմացնելուց հետո Գերմանիայում առաջին անգամ եմ նորից վերադառնում խիստ արգեքների: