կարևոր
4534 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-23 16:46

«Լվով»-ի նախկին մարզիչ Մելիքյանը կգլխավորի հայկական ակումբներից մեկը

«Լվով»-ի նախկին մարզիչ Մելիքյանը կգլխավորի հայկական ակումբներից մեկը

Ուկրաինական «Լվով»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ աշխատանքի կանցնի հայկական ակումբում:

Մելիքյանն ասել է, որ 2-3 օրերի ընթացքում մարզչական աշխատանքի կանցնի, բայց չի հստակեցրել, որն է լինելու նրա հաջորդ ակումբը: Ըստ մասնագետի, նոր ակումբը հնարավորություն ունի խաղալու Եվրոպայի լիգայում:

Ավելի վաղ լուրեր կային, որ Եղիշե Մելիքյանը կարող է գլխավորել Կիևի «Դինամո»-ն:

Մինչ այս Մելիքյանն աշխատել է «Մետալուրգում», «Ստալում»: Մարզչական աշխատանքը սկսել է 2015 թվականից: