կարևոր
1786 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 16:32

Թուրքական օդուժի՝ Իրաքի վրա հարձակումները հանգեցրել են գյուղի բնակիչների փախուստի

Թուրքական օդուժի՝ Իրաքի վրա հարձակումները հանգեցրել են գյուղի բնակիչների փախուստի

Իրաքի Դահուք նահանգի գյուղերից մեկի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները թուրքական ինքնաթիռների շարունակական հարձակումների պատճառով։ Այս մասին հաղորդում է BasNews-ը:

«Քաշան գյուղի բնակիչները տեղափոխվել են Բաթիֆայի շրջան՝ մնալով ժամանակավոր կացարաններում և սպասում են իրենց հիմնախնդրի լուծմանը»,-գործակալությանն ասել է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Դիլշեր Աբդուլսաթարը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Թուրքիայի զինված ուժերը գործարկել են «Ճանկ-արծիվ» գործողություն, որը ենթադրում է Հյուսիսային Իրաքում գործող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դեմ անդամների մարտական գործողություններ:

Պաշտոնական Բաղդադը Անկարայի սադրիչ գործողություններն անվանել է իրաքյան ինքնիշխանության խախտում: Ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, թուրքական բանակն արդեն սպանել է վեց քաղաքացիական անձանց: