կարևոր
2790 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 15:56

«4 ու կես տարի պայքար, տանջանք, փոքրիկ հաղթանակներ»․ մահացել է Արամ MP3-ի հայրը

Երգիչ, շոումեն Արամ MP3-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«4 ու կես տարի պայքար, տանջանք, փոքրիկ հաղթանակներ, որոնք այդ պահին ահռելի էին թվում: Հույսը չկորցնելով մինչև վերջին վայրկյանը, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կանցնեն այս չարաբաստիկ օրերը: Բայց արի ու տես… Այսօր տեղի ունեցավ այն ինչ փորձում էինք մաքսիմալ հետաձգել, չխոսել դրա մասին, նույնիսկ չքննարկել այդ թեման:

Այս օրը հավերժ դաջվեց իմ մեջ որպես սև օր:

Այսօր ես կորցրեցի իմ ՀՈՐԸ:

Հոգեհանգիստը տեղի կունենա Շահումյան գերեզմանատան մոտ գտնվող Լուար սգո N1 սրահում, 23.06.2020թ-ին ժամը 18:00-ին»: