կարևոր
2243 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 14:13

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի հունիսի 23-ին կրկին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Պատճառը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն է։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց` խնդրելով դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ըստ նրա՝ պաշտպանների նման գործողությունները թույլ չեն տալիս նրանց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։

Նախագահող դատավորն արձանագրեց, որ դատախազի միջնորդության մեջ առկա են այնպիսի հարցեր, որոնք անհնար է քննարկել առանց բոլոր պաշտպանների ներկայության և հետաձգեց դատական նիստը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին, ժամը 13։00-ին։