12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հունիսի 26-ից կանխատեսվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում Մոսկվայում և Ռուսաստանի եվրոպական հատվածի արևմտյան շրջաններում։ Ջերմաստիճանը կհասնի մինչև 31 աստիճանի, որը նորմայից բարձր է 4-5 աստիճանով։ Ռուսաստանի հիդրոօթերևութաբանական կենտրոնի ղեկավար Ռոման Վիֆանդի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Փոխվում է օդի ջերմաստիճանը՝ հունիսի 26-ից հասնելով 25-30 աստիճանի, և այսպես շարունակ մինչև շաբաթվա վերջ։ Սա վերաբերում է երկրի եվրոպական արևմտյան հատվածին»,- նշել է մասնագետը։
Ըստ հիդրոօթերևութաբանական կենտրոնի տվյալների՝ Մոսկվայում հունիսի 23-ին սպասվում է 17-19 աստիճան տաքություն, հունիսի 24-ին և 25-ին՝ 23-25 աստիճան, հունիսի 26-ին՝ 25-30, հունիսի 27-ին և 28-ին՝ 26-31 աստօճան տաքություն։