կարևոր
1822 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-23 13:30

Ազգային ժողովում տեղի ունեցածի համար, որպես իրավաբան, ամոթի զգացողություն ունեմ. Հրայր Թովմասյան

Ազգային ժողովում տեղի ունեցածի համար, որպես իրավաբան, ամոթի զգացողություն ունեմ. Հրայր Թովմասյան

ՀՀ գործող սահմանադրությամբ սահմադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Ես արձանագրում եմ փաստ, որ ՀՀ ՍԴ-ն նման նախագիծ չի քննարկել։ Երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար, որպես իրավաբան, ամոթի զգացողություն ունեմ» - ասաց Հրայր Թովմասյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակներում ներպետական համակարգում անձը չունի դատական պաշտպանության իրավունք։

Հիշեցնենք՝ խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Նախագծով փոփոխությունների են ենթարկվում Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող հոդվածները։