23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Սահմանադրագետ, իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը գրում է.
«Եթե Ազգային ժողովն ընդունված փոփոխությունները չուղարկի Հանրապետության Նախագահին ստորագրելու, ապա Նախագահը կարող է ու ՊԱՐՏԱՎՈՐ Է դիմել Սահմանադրական դատարան ընդդեմ Ազգային ժողովի՝ ՀՀ Սահմ․ 168-րդ հոդ․ 4-րդ կետի և 169-րդ հոդ․ 1-ին մասի 4-րդ կետի հիմքով (սահմանադրական մարմինների միջև վեճերի վարույթ)՝ պնդելով, որ Ազգային ժողովն իր այդ որոշմամբ խախտում է Նախագահի իրավունքները։
Սահմանադրական դատարանը կորոշի՝ իսկապե՞ս Հանրապետության Նախագահի իրավունքները խախտվե՞լ են, թե՞ ոչ։
Հենց այսպիսի խայտառակ, ճչացող հակասահմանադրական իրավիճակներում է, որ Հանրապետության Նախագահը պետք է ստանձնի լուրջ դերակատարություն ու Սահմանադրությամբ թույլատրելի բոլոր եղանակներով իրականացնի Սահմանադրության պահպանմանը հետևելու իր առաքելությունը (ՀՀ Սահմ․ 123-րդ հոդ․ 2-րդ մաս)։ Որովհետև եթե ոչ հիմա, ապա էլ ե՞րբ ։
Հ․Գ․ Իրավական պետությունում ցանկացած վեճ պիտի լուծվի դատարանում։ Դիմեք դատարան ու թույլ տվեք, որ դատարանը լուծի բոլոր վեճերը։ Դրանով կնպաստեք նաև իրավունքի զարգացմանը»։