24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Չնայած այս տարվա հունիսից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումներին՝ Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձր մնալ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից։
2020 թվականի հունիսի 22-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1900 մետր 84 սանտիմետր բարձրության վրա, ինչը 2 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Նույն աղբյուրի տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարի իննից մինչեւ հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 140 միլիոն 292 հազար խորանարդ մետր ջուր: Հունիս ամսվա ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 27 միլիոն 106 հազար խորանարդ մետր ջուր: