12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Չէ, սրանք այլևս դառնում են անկառավարելի: Հենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի, և ինձ սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Որևէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրի հեռախոսը և սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ և չի ներկայանալու` առանց ծանուցման: Բնականաբար, ծանուցումը ստանալուց հետո փաստաբանի հետ կքննարկի և անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ:
Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները, և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։